Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «իրոք զայրացել է» Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը VKontakte սոցիալական ցանցի իր էջում։
«Թրամփը կտրուկ է խոսում պատերազմ սկսելու պատասխանատվության մասին <...>, պահանջում է հափշտակված փողերի հաշվետվություն, ընտրություններում ժամկետանց արարածի նոր լեգիտիմացում և հողի վրա ստեղծված իրողությունների ճանաչում»,- ասել է նա։
Մեդվեդևի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդին «անկյուն են քշել»։ Նա ընդգծել է, որ Զելենսկիից պետք է սպասել «ցանկացած սադրանք»՝ կարգավորումը խաթարելու նպատակով և շարունակելու համար մարտական գործողությունները մինչև վերջին զինվորը։