ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ժամանել է Կիև, հայտնում է «Суспільне»-ն։ Պաշտոնյային կայարանում դիմավորել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։
Մեկնաբանելով
լրագրողներին իր այցը՝ Քելլոգն ասել է, որ «սա լավ պոտենցիալ բանակցություններ
վարելու հնարավորություն է»։
«Մենք
կլսենք: Մենք պատրաստ ենք անհրաժեշտը տրամադրել։ Մենք հասկանում ենք
անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։ Իմ առաքելության մի մասը լսելն է:
Այնուհետև կվերադառնամ ԱՄՆ,
կխոսեմ նախագահ Թրամփի հետ՝ վստահ լինելու համար, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք
հասկանում»,- ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։
Քելլոգի խոսքով՝ ինքը հավատում է, որ «պատերազմը չէր
սկսվի, եթե այն ժամանակ Թրամփը լիներ նախագահ»: «Նա [Թրամփը] հասկանում է, որ
մարդիկ տառապում են, հասկանում է, թե ինչպիսի ավերածություններ են: Եվ մենք
ցանկանում ենք, որ դա ավարտվի»,- հավելել է նա: