Բռնակցված Ղրիմի Կիրովի շրջանի պոլիգոնում հուլիսի լույս 19-ի գիշերը հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով տեղի իշխանությունները սկսել են իրականացնել չորս բնակավայրերի տարհանում։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, տեղական իշխանությունները չեն նշում։
Ղրիմի վարչակազմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ նախատեսվում է տարհանել ավելի քան երկու հազար մարդու։ Ակսյոնովը նաև հայտնել է հրդեհի տարածքում Տավրիդա մայրուղու փակման մասին։
Mash Telegram-ալիքի փոխանցմամբ՝ հրդեհը սկսվել է զինամթերքի պահեստում։ Տեղի բնակիչները վերջին երկու ժամվա ընթացքում պայթյունների ձայներ են լսում պոլիգոնից հինգ կիլոմետր շառավղով, գրել է ալիքը։
Ակսյոնովի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ տարածաշրջանում ստեղծվել է արտակարգ իրավիճակների վերացման օպերատիվ շտաբ։