13 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է տուժել գիշերը Օդեսայի և Խերսոնի մարզերի վրա օդային հարձակման հետևանքով. լուսանկարներ, տեսանյութ
Ուկրաինայի զինված ուժերը հաղորդում են անցած գիշեր ռուսական զանգվածային հարձակման հետևանքով տուժած խաղաղ բնակիչների մասին։

Ըստ հաղորդման՝ Օդեսայի մարզում տուժել է առնվազն 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ իննամյա երեխա, Խերսոնում մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել։

«Օդեսայում երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել օկուպանտների կողմից քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Վեց մարդ վիրավորվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների խոցման ժամանակ առաջացած պայթյունի ալիքներից, ևս երեքը՝ Օդեսայի շրջանի այլ բնակավայրերում, որտեղ հրդեհներ են սկսվել հարվածների և բեկորների ընկնելու հետևանքով», - ասվում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության ֆեյսբուքյան էջում։

Աղբյուր՝ azatutyun.am