Սուրեն Պապիկյանն այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ
Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին:

Նախարարը դիտարկել է զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները:

Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնարարվել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և որակով՝ պահպանելով շինարարական նորմերը: