Իտալիայի Սենատը միաձայն ընդունեց հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու նախաձեռնությունների բանաձևը

Րոպեներ առաջ Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին» բանաձևը:


Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


«Շնորհակալ եմ մեր իտալացի գործընկերներին այսօրվա քննարկումների, հանդիպումների և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար»,- սոցցանցի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը: