Թրամփը միայն «թվիթներ է գրում» և «իրական աշխարհը չի տեսնում». Գերմանիայի ԱԳ նախարար


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը կտրուկ է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը Վլադիմիր Զելենսկուն անվանել էր բռնապետ։ Այս մասին նա հայտնել է ZDF-ին տված մեկնաբանությունում։


Նախօրեին Թրամփը Զելենսկուն բռնապետ էր անվանել և հայտնել, որ վերջինս հրաժարվում է ընտրություններ անցկացնել։ Նա պաշտպանել է Ուկրաինայում համաժողովրդական քվեարկություն անցկացնելու անհրաժեշտությունը՝ մատնանշելով բնակչության շրջանում Կիևի ռեժիմի ներկայիս ղեկավարի աջակցության ցածր մակարդակը. նրա խոսքով՝ Զելենսկու վարկանիշը 4 տոկոս է։


«Դա բացարձակ աբսուրդ է»,- ասել է Բերբոկը:


Դիվանագետը խայթել և մեղադրել է Թրամփին այն բանում, որ նա միայն «թվիթներ է արագ-արագ գրում» և «իրական աշխարհը» չի տեսնում։


Թրամփի խոսքերին անդրադարձել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Der Spiegel-ին ասել. «Հայտարարություններն այն մասին, որ նախագահ Զելենսկին չունի ժողովրդավարական լեգիտիմություն, սխալ են և վտանգավոր»: Նրա խոսքով՝ պատերազմական պայմաններում հնարավոր չէ պատշաճ ընտրություններ անցկացնել, և ոչ ոք իրավունք չունի հակառակը պնդելու։