Ռուսաստանը «հաղթաթուղթ» ունի պատերազմն ավարտելու հարցով Ուկրաինայի հետ բանակցություններում, քանի որ վերահսկում է զգալի տարածքներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ՝ ռուսները ցանկանում են վերջ տալ պատերազմին։ Ես իսկապես այդպես եմ կարծում։ Բայց նրանք հաղթաթուղթ ունեն, քանի որ շատ տարածքներ են գրավել, այնպես որ
նրանք առավելություն ունեն»,- ասել է Թրամփը, փոխանցում է AFP-ն։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է
«վերակենդանացնել» Կիևի հետ գործարքը Ուկրաինայի տարածքում օգտակար հանածոների
համատեղ արդյունահանման վերաբերյալ։ «Կարծում եմ՝ հարություն կտամ դրան։
...Տեսնենք՝ ինչ կլինի։ Բայց ես դրան հարություն
կտամ, կամ այնքան էլ ուրախ չի լինի»,- ասել է նա։