Թրամփը հիանալի հնարավորություն ունի խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև. Մեթյու Բրայզա

ԱՄՆ նախագահ Թրամփը հիանալի  հնարավորություն ունի խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե ​​Թրամփը ցանկանում է խաղաղության ստեղծող լինել, սա հիանալի հնարավորություն է նրա համար։ Այս մասին Vesti.az-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։


Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են համաձայնության։


«Բայց Փաշինյանը լուրջ քաղաքական դիմադրություն ունի։ Հուսով եմ, որ Թրամփը կցանկանա իր ներդրումն ունենալ։ Տեսնենք։ Առայժմ նա կենտրոնացած է Վաշինգտոնում իր իշխանության ամրապնդման վրա և առաջնահերթություն է տալիս Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությանը»,- նշել է նա։