Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փետրվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։


Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները։