Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «տեղեկություն չունի» Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով ոչ պաշտոնական բանակցությունների մասին։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է РБК-ն։
«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ես նման տեղեկության չեմ տիրապետում»,- լրագրողներին պատասխանել է Պեսկովը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անել աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները վերջին ամիսներին գաղտնի հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով։