Սպիտակ տունը Զելենսկուն անվանել է «հրեշ»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «այնքան ուժեղ է զայրացրել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՌԴ-ի հետ ԱՄՆ բանակցությունների ժամանակ, որ Թրամփը հայտնվել է ռազմական օգնությունը դադարեցնելու շեմին, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։


«Զելենսկին դերասան է, ով թատերասերներին բնորոշ սխալ թույլ տվեց. նա սկսեց մտածել, որ այն կերպարն է, որը խաղացել է էկրաններին: Այո, նա խիզախություն դրսևորեց և հանդես եկավ Ռուսաստանի դեմ։ Բայց եթե մեր միլիոնները չլինեին, որոնք ծախսել ենք, նա արդեն գերեզմանում կլիներ։ Ժամանակն է, որ նա հեռանա բեմից՝ իր հետ տանելով այս ողջ դրամատիզմը»,- ասել է բանակցություններում ներգրավված Սպիտակ տան աշխատակիցը։


«Մենք ինքներս ենք ստեղծել հրեշ՝ ի դեմս Զելենսկու։ Իսկ  Թրամփից կառչած այս եվրոպացիները սարսափելի խորհուրդներ են տալիս նրան»,- հավելել է բանակցություններում ներգրավված մեկ այլ պաշտոնյա։