ԱՄՆ-ը չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը. պետքարտուղար Ռուբիո

ԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։


«Եվրոպացիներն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց փաթեթն ունեն։ Եթե ​​անգամ մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, եվրոպացիները ստիպված կլինեն վերացնել իրենց պատժամիջոցները։ Այնպես որ, ինչ-որ պահի պետք է բոլորի հետ խորհրդակցել, բայց մենք դեռ այդ փուլում չենք»,-նշել է Ռուբիոն`  լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է իր X-ի էջում։