Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն իր առաջին հայտարարությունն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Ինչպես գրում
են ուկրաինական լրատվամիջոցները, նա Ուկրաինայի նախագահին անվանել է «խիզախ
առաջնորդ»։
Սոցցանցերում Քիթ Քելլոգը գրել է, որ երկար ու հագեցած օր է անցկացրել Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ։
«Լայնածավալ և դրական քննարկումներ պատերազմական վիճակում գտնվող ազգի մարտունակ և խիզախ առաջնորդ Վլադիմիր Զելենսկու և ազգային անվտանգության հարցերով նրա տաղանդավոր թիմի հետ»,- գրել է Թրամփի հատուկ բանագնացը։