Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն մեղավոր չէ ուկրաինական հակամարտության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր չէ Ուկրաինայի հակամարտության համար։ Նա նշել է, որ դրա պատասխանատուներն են Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը: Fox News -ին տված հարցազրույցում Թրամփն ընդգծել է, որ պատերազմը հնարավոր էր կանխել, սակայն կողմերը սխալ քայլեր են կատարել:


«Ամեն անգամ, երբ ասում եմ, որ Ռուսաստանը մեղավոր չէ, կեղծ լրատվամիջոցները հարձակվում են ինձ վրա։ Բայց Բայդենն ու Զելենսկին սխալ խոսույթ ունեին։ Ուկրաինայի վրա գրոհել է այնպիսի հակառակորդ, որը շատ ավելի մեծ է և ուժեղ, և դա վատ է, բայց Ռուսաստանին կարելի էր շատ հեշտությամբ համոզել չհարձակվել, ու պատերազմ չէր լինի», — հայտարարել է Թրամփը։


Բացի այդ, ամերիկյան առաջնորդը քննադատել է Զելենսկու բանակցային կարողությունները։ Նրա կարծիքով՝ որպես բանակցող, Ուկրաինայի նախագահը իրեն վատ է դրսևորել և Ռուսաստանի հետ երկխոսելու համար հաղթաթուղթ չունի:


«Ես տարիներ շարունակ հետևում էի նրան և տեսնում, թե ինչպես է բանակցում՝ առանց հաղթաթուղթ ունենալու», - նշել է Թրամփը։