Միրզոյանի՝ Ավստրիա այցի ընթացքում տեղի է ունեցել երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպում
ԱԳ նախարարի Ավստրիա այցի ընթացքում տեղի է ունեցել երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպումը։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Նշվում է, որ քննարկվել են առկա մարտահրավերները։

«Ներկայացվեցին բանակցային գործընթացի մանրամասները։ Հրամայական է անհապաղ միջազգային ջանքեր գործադրել՝ ուղղված Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորմանը»,-ասվում է հաղորդագրությունում: