Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պայմանավորվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփվելիս «միասնական ուղերձ» հղել Ուկրաինայի հարցով, գրում է The Times-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Մակրոնն ու Սթարմերը կփորձեն Թրամփին համոզել չվարել երկկողմ բանակցություններ Ռուսաստանի հետ՝ խոստանալով, որ դրա դիմաց Եվրոպան պարտավորություններ կստանձնի ապահովելու Ուկրաինայի ապագա անվտանգությունը։ Այլ մանրամասներ The Times-ը չի հաղորդում։
Մակրոնի զրույցը Թրամփի հետ նախատեսված է փետրվարի 24-ին, իսկ Սթարմերը ԱՄՆ նախագահի հետ կհանդիպի փետրվարի 27-ին Վաշինգտոնում։