Պայթյուն Մարսելում ՌԴ հյուպատոսությունում

Ֆրանսիական Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է BFMTV-ն։


«Մարսելի հրշեջները հաստատել են, որ պայթյուն է տեղի ունեցել Փարիզի 8-րդ շրջանում՝ Ռուսաստանի հյուպատոսարանից ոչ հեռու»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08:00-ին։ Դեպքի վայրում աշխատում են մոտ երեսուն հրշեջներ և ոստիկաններ։


Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise պարբերականին հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել հյուպատոսության ներսում։ Տուժածներ չկան։