«Անկարան աջակցում է Թրամփի նախաձեռնությանը, բայց բանակցություններին պետք է մասնակցեն երկու կողմերն էլ». Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու նախաձեռնությանը։


Նրա խոսքով՝ Թուրքիան նախկինում հաջողությամբ առաջարկել էր «Ստամբուլյան ձևաչափ» և հացահատիկի գործարք Ռուսաստանի և Ուկրաինայի համար։


«Միացյալ Նահանգները հանդես է եկել հակամարտությունը բանակցությունների միջոցով դադարեցնելու նախաձեռնությամբ... Դա համապատասխանում է մեր դիրքորոշմանը, և մենք դա շատ ենք կարևորում»,- ընդգծել է դիվանագետը։


Ֆիդանը նաև հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ կազմակերպել իր տարածքում և կարծում է, որ խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի հակամարտության երկու կողմերի մասնակցությամբ։


«Պատերազմի սկսվելուց անմիջապես հետո մենք կողմերին հավաքեցինք Ստամբուլում։ Մենք շարունակեցինք մեր դիվանագիտական ​​աշխատանքը խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ։ Այսօր մենք մտնում ենք պատերազմի չորրորդ տարվա մեջ։ Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի նախաձեռնած բանակցությունները, որոնք համընկում են մեր դիրքորոշման և ջանքերի հետ: Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ լուծումը կարելի է գտնել բանակցությունների միջոցով երկու կողմերի մասնակցությամբ։ Այս համատեքստում մենք պատրաստ ենք ցուցաբերել ամեն հնարավոր աջակցությունը, պատրաստ ենք ընդունել խաղաղ բանակցությունները։ Խաղաղ կարգավորումը շտապ անհրաժեշտ է»,- ասել է Ֆիդանը։