«Զելենսկին իր դիրքորոշումն ավելի հաճախ է փոխում, քան կանաչ շապիկները». Լավրովը՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին

Ռուսաստանն ու Ուկրաինան 2022 թվականի գարնանը Ստամբուլում կայացած բանակցություններում «հավանաբար ժամ էին պակաս խաղաղության համաձայնագրից», ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «իր դիրքորոշումն ավելի հաճախ է փոխում, քան կանաչ շապիկները»։ «Հակամարտության պարզ սառեցումը մեզ ձեռնտու չէ, մենք արդեն փորձել ենք այդ տարբերակը»,- ասել է Լավրովը:


«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու գիծը սխալ էր, և մենք ողջունում ենք դա։ ԱՄՆ-ը պետք է հատուկ ներկայացուցչություն նշանակի ՌԴ-ի հետ Ուկրաինայի հարցով երկխոսության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս շաբաթ լիարժեք խորհրդակցություններ կանցկացնեն դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը նորմալացնելու ուղղությամբ»։


Մոսկվան «պատրաստ է բանակցություններ վարել» Ուկրաինայի հարցով, բայց «ռազմական գործողությունները կդադարեն միայն արդյունքի դեպքում, որը կգոհացնի ռուսական կողմին», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում։