«Հուսով ենք՝ Բաքուն հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը». Մոսկվան՝ «Սպուտնիկ-Ադրբեջան»-ի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի», լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով Բաքվում Ռուսական տան և «Սպուտնիկ-Ադրբեջան» լրատվական գործակալության փակման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին։


Գալուզինը վստահություն է հայտնել, որ Բաքուն «հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության կարևորությունը»։


«Կցանկանայի հուսալ, որ մեր ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարևորության ըմբռնումով առ այն, ինչ վերաբերում է մեր հարաբերությունների համալիրին»,- հավելել է նա։