ԱՄՆ–ն կոչ է անում հետ կանչել հակառուսական բանաձևի նախագիծը

 ԱՄՆ–ն կոչ է անում ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովից հետ կանչել հակառուսական բանաձևի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դորոթի Շին։


«Մենք չենք կարող աջակցել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին և կոչ ենք անում հետ կանչել այն», - ասել է նա Գլխավոր վեհաժողովի ամբիոնից:


Բանաձևի նախագիծը 2025 թվականին զրկվել է հիմնական համահեղինակից՝ ԱՄՆ-ից, որը հատուկ գործողության սկզբից ի վեր ՄԱԿ-ի փաստաթղթերում մշտապես աջակցում էր հակառուսական հռետորաբանությանը։ Նախագիծը Ռուսաստանից պահանջում է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից և միակողմանիորեն դադարեցնել ռազմական գործողությունները: