Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Fox News հեռուստաալիքին հայտնել է, որ 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության ապահովմանը։
Նրա խոսքով՝ պարտադիր չէ, որ զորքերը տեղակայվեն առաջնագծում, բայց ներկա կլինեն «որպես երաշխիք»:
«Ես խոսել եմ
Եվրոպայի 30 առաջնորդների և մեր դաշնակիցների հետ, որոնցից շատերը պատրաստ են այդ
գործարքի մաս կազմել»,- հայտարարել է նա: Մակրոնի խոսքով՝ այդ երկրները սպասում են ԱՄՆ-ի կողմից աջակցության ազդանշանի՝ Ռուսաստանի
կողմից պայմանավորվածությունները խախտելու դեպքում։
Մեծ
Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ինչպես գրում է WSJ-ը, փետրվարի 27-ին ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զինծառայողների
տեղակայման պլանի տարբերակը։ Պարոն Սթարմերը կցանկանար նախապես ստանալ ԱՄՆ-ի
աջակցությունը եվրոպացի խաղաղապահների համար վտանգավորության դեպքում: