Էր Ռիադում ԱՄՆ-ՌԴ պատվիրակությունների երկրորդ հանդիպումը կկայանա այսօր՝ ԱՄՆ Մակրոնի այցի հաջորդ օրը

Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները այսօր՝ փետրվարի 25-ին, երկրորդ հանդիպումը կանցկացնեն Էր Ռիադում, գրում է Die Zeit-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։


Պարբերականը չի հստակեցնում, թե ովքեր են մասնակցելու հանդիպմանը՝ նշելով միայն, որ դա կլինի փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունների շարունակությունը։ Այդ ժամանակ ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ամերիկյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։


Փետրվարի 25-ին Էր Ռիադում բանակցությունները, գրում է Die Zeit-ը, կկայանան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ԱՄՆ այցի հաջորդ օրը, ով Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ հրադադարի մասին համաձայնություն կարող է ձեռք բերվել մոտակա շաբաթների ընթացքում։