Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը վաղը Անկարայում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ բանակցությունների ժամանակ կհայտարարի, որ թուրքական կողմն ակնկալում է Վրաստանի միացումը «3+3» համագործակցության տարածաշրջանային հարթակին։ Այս մասին «ՌԻԱ Նավոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«2025 թվականի փետրվարի 26-ին Վրաստանի
ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին
կայցելի մեր երկիր: Նախարար Հաքան Ֆիդանը բանակցություններում կհայտարարի Վրաստանի
տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը Անկարայի վճռական աջակցության, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների
խաղաղ կարգավորման մասին և իր ակնկալիքները կհայտնի առաջիկայում «3+3» համագործակցության
տարածաշրջանային հարթակին Վրաստանի միացման մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։