Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.


«Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի։ Տարածքը գրեթե պատրաստ է, բայց ամենակարևոր պահը դեռ առջևում է՝ ծառատունկը։

Միասին այստեղ կտնկենք 2000-ից ավել ծառաթփատեսակ, որոնք տարիների ընթացքում կդառնան մեր քաղաքի թթվածնի նոր աղբյուրը՝ ստեղծելով ավելի կանաչ ու հաճելի միջավայր։

Երբ վերջին ծառերն էլ իրենց տեղում լինեն, այգին կբացվի բոլորիդ համար՝ հանգստանալու, ժամանակ անցկացնելու և պարզապես վայելելու Երևանի կանաչ անկյունը։