«Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների անկարգություների պատճառով. ՀՖՖ-ի հայտարարությունը

Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ մրցափուլի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների անկարգություների պատճառով:


 

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է երկրպագուների նմանօրինակ պահվածքը հանդիպումների ընթացքում:


 

Ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով այս անգամ ՀՖՖ-ն զերծ է մնում համապատասխան միջոցներ ձեռնարկելուց:


 

Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն իրավապահ մարմինների հետ համատեղ ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար:


 

Կոչ ենք անում հետագայում զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դա վնասում է միմիայն հայկական ֆուտբոլին»,- ասված է հայտարարության մեջ: