Երևանում 57 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել 24–ամյա հետիոտնին

Երևանում 57 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը հետիոտնի է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։


Կայքի տեղեկություններով՝ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Միխայիլ Ֆ.-ն իր վարած «ZhongTong» մակնիշի ավտոբուսով Մարգարյան-Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի 24-ամյա բնակիչ Աշխեն Ն.-ին։



Վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։


Նշվում է, որ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ։