Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը. Հայաստանից մասնակցում է 7 շախմատիստ

Մարտի 1-6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 շախմատի միջազգային մրցաշարը: 


 

Ինչպես հայտնում են Շախմատի ֆեդերացիայից, Aeroflot Open-ը անցկացվում է 2002 թվականից։ 2004 թվականին այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի խոշորագույն շախմատի մրցաշար։


 

Այս տարի մասնակցության իրավունք ունեն 01.01.2025-ի դրությամբ 2300-ից բարձր ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստները:


 

Հայաստանից մրցաշարին մասնակցում է 7 շախմատիստ՝

  • ՄԳ Հայկ Մարտիրոսյան
  • ՄԳ Արամ Հակոբյան
  • ՄԳ Մանուէլ Պետրոսյան
  • ՄԳ Մամիկոն Ղարիբյան
  • ՖՎ Վահե Սուքիասյան
  • ՄՎ Արսեն Դավթյան
  • ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյան

Խաղերին հնարավոր է հետևել մրցաշարի պաշտոնական կայքում


Մասնակիցների ամբողջական ցանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ: