«Իմ դիրքորոշումը տարբերվում է Խամենեիի մոտեցումից»․ Իրանի նախագահը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիքիանը հայտարարել է, որ հավատարիմ է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից Վաշինգտոնի հետ բանակցությունների վերաբերյալ շարադրած դիրքորոշմանը, թեև նրա սեփական տեսակետն ի սկզբանե այլ էր:


«Ես համարում էի, որ ավելի լավ է բանակցություններ վարել, սակայն հեղափոխության առաջնորդը հայտարարեց, որ Միացյալ Նհագների հետ մենք չենք բանակցելու։ Ես նույնպես  հայտարարեցի, որ ԱՄՆ-ի հետ չենք բանակցելու»,- ըստ IRNA գործակալության՝ ասել է Փեզեշքիանը:


Փեզեշքիանը պարզաբանել է, որ մնալով երկխոսության կողմնակից, հաստատակամորեն հավատարիմ է լինելու առաջնորդի նախանշած դիրքորոշմանը։


«Ես կարող եմ որոշ համոզմունքներ ունենալ, բայց երբ հեղափոխության առաջնորդն ուղղություն է սահմանում, մենք պետք է համապատասխանաբար հարմարվենք և ճիշտ ուղի գտնենք այդ շրջանակում»,-հավելել է Իրանի նախագահը։