Ադրբեջանը մտադիր է փակել երկրում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Իլախա Հուսեյնովան։


«Այս պահին մենք կապի մեջ ենք իշխանությունների հետ։ Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմանի երկխոսության մի մասն է»,- ասել է Հուսեյնովան: