Որ հատվածում են բախվել Երևան-Երասխ երթուղու էլեկտրագնացքն ու մարդատարը. ՀԿԵ-ն հայտնել է պատճառը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մանրամասներ է հայտնել մարտի 5-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքի և մարդատար մեքենայի բախման դեպքից:


«Բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում ՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Դժբախտաբար, մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են:


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնում մահացածների հարազատներին և մերրձավորներին, ու քաղաքացիներին հերթական անգամ կոչ է անում պահպանել գծանցումների հատման ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան:


Պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ կան: