Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բուլղարիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան ստիպված է եղել լքել Սոֆիայի «Կվադրատ 500» ազգային պատկերասրահում ցուցադրված ցուցահանդեսը այն բանից հետո, երբ սկսել են նրա հասցեին բղավել՝ «Մարդասպան», «Սա Մոսկվան չէ։ Սա Եվրոպա է»:
Տեսանյութը,
որը նկարահանվել է մարտի 6-ին դեսպանի այցի ընթացքում Նյու Յորքից անանուն
նկարիչների խմբի՝ Guerrilla Girls-ի ցուցահանդեսի ժամանակ, հրապարակել է «Ազատ
Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը: