Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր մեկնարկած Մ23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 11։3 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Աբդուլա Շաբանովին։
Մրցումային առաջին օրը գորգում հաջող է հանդես եկել նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ըմբիշ` 70 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը։
Նա 8։3 հաշվով հաղթել է հունգարացի Մարտոն Վարգային։