Իրանի Չաբահար նավահանգստում մեկնարկել են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները՝ «Ծովային անվտանգության գոտի 2025» անվանումով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Առաջիկա
օրերին անձնակազմը Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կմշակի խնդիրներ գրավված
նավերը ազատելու, ծովում որոնողական և փրկարարական աշխատանքների ուղղությամբ,
ինչպես նաև ծովային և օդային թիրախների վրա կիրականացնի հրետանային կրակ, հայտնել
է գերատեսչությունը:
«Ծովային անվտանգության գոտին» անցկացվում է յոթերորդ անգամ,
զորավարժությունները կազմակերպում է Իրանը: Այս տարի դրանց մասնակցում են շուրջ 15
նավ, օժանդակ նավեր ու ռազմական նավակներ, ինչպես նաև ծովային ավիացիայի ուղղաթիռներ։
Զորավարժություններին մասնակցելու համար Պեկինն ուղարկել է ականակիր և
մատակարարման նավ։
Զորավարժությունների նպատակներն են ծովային անվտանգության ապահովումը, ծովում
ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև ծովային հաղորդակցությունների
պաշտպանությունը, նշել են ՌԴ ՊՆ-ում։