Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող և տարածաշրջանային բնույթի հարցեր

Կայացել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։


Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանը և պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանն անդրադարձ են կատարել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային բնույթի հարցեր:


ՀՀ դեսպանը ողջունել է տարեսկզբին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը ՀՀ և հանդիպումները ՀՀ նախագահի, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:


Զրուցակիցները կարևորել են երկու խորհրդարանների միջև գործող պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության առավել ակտիվացումը: