«Մենք կկիրառենք այդ մարտավարությունը». Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ Ղրիմի կամուրջը ընդմիշտ շարքից հանելու մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը CNN-ին տված հարցազրույցում հասկացրել է, որ Կիևը շարունակելու է գրոհել բռնակցված Ղրիմը և Ղրիմի կամուրջը։
«Այդ բոլոր թիրախները պաշտոնական են, քանի որ (դրանց ուղղությամբ հարվածները) կնվազեցնեն ռուսների՝ մեր դեմ կռվելու կարողությունը և կօգնեն փրկել ուկրաինացիների կյանքը»,- ասել է Ռեզնիկովը՝ խոսելով անօդաչուներով Ղրիմի վերջին գրոհների մասին։
Լրագրողի հարցին՝ Ուկրաինան արդյոք իր առջև նպատակ է դնում ընդմի՞շտ շարքից հանել Ղրիմի կամուրջը, Ռեզնիկովը պատասխանել է. «Դա նորմալ մարտավարություն է. ոչնչացնել թշնամու լոգիստիկ երթուղիները՝ կասեցնելու համար ավելի շատ զինամթերք, վառելիք, պարեն և այլն ստանալու նրա հնարավորությունները: Ուստի մենք այս մարտավարությունը կկիրառենք նրանց դեմ»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ղրիմի կամուրջը համարում է ուկրաինացի զինվորականների համար նպատակ։
Հարցազրույցի ժամանակ Ռեզնիկովին նաև հարցրել են, թե Ուկրաինան պատրաստվո՞ւմ է արդյոք հարվածներ հասցնել ռուսական նավերին Սև ծովում՝ ի պատասխան Օդեսայի հրթիռակոծման։ Նախարարը պատասխանել է, որ Ուկրաինան ունի նման հնարավորություն՝ հիշեցնելով «Մոսկվա» հածանավը։ «Եթե մեզ սպառնան Սև ծովում, մեզ անհրաժեշտ կլինի պատասխանել»,- հավելել է նա։