Նիգերում զինվորականները հայտարարել են երկրի նախագահին տապալելու և սահմանները փակելու մասին
Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումը հեռացվել է իշխանությունից, ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է զինվորականների խումբը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարությունն ընթերցել է գեներալ-գնդապետ Ամադու Աբդրամանը՝ շրջապատված ինը համազգեստավոր զինծառայողներով։ Նա հայտնել է, որ հանրապետությունում փակվում են սահմանները, սահմանվում է պարետային ժամ և դադարեցվում է բոլոր հաստատությունների աշխատանքը։

«Մենք՝ պաշտպանության և անվտանգության ուժերը, որոշել ենք վերջ տալ ռեժիմին, որը դուք գիտեք ըստ վատ կառավարման և անվտանգության ոլորտում վատթարացման»,- ասել է Աբդրամանը: Նա նաև զգուշացրել է օտարերկրյա պետություններին չմիջամտել երկրի գործերին։

Հուլիսի 26-ին հայտնի է դարձել, որ Նիգերի նախագահական գվարդիայի զինվորները Մոհամեդ Բազումին արգելափակել են երկրի մայրաքաղաք Նիամեյի նախագահական նստավայրում։ Միաժամանակ նախագահի գրասենյակից հայտարարել են, որ հանրապետության զինված ուժերը չեն աջակցել նախագահական գվարդիայի զինվորների հեղաշրջմանը։