Հուլիսի լույս 27-ի գիշերը ռուսական զորքերը նոր հրթիռային հարված են հասցրել Օդեսայի մարզին, հայտնել է տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նրա խոսքով՝ հարձակման թիրախ է դարձել նավահանգստային ենթակառուցվածքը։ Ռուսական «Կալիբր» հրթիռներն արձակվել են Սև ծովի ջրային ավազանում՝ սուզանավից:
Հարվածի հետևանքով վնասվել է բեռնատար տերմինալներից մեկի սարքավորումը, ոչնչացվել են պահպանության շենքը և երկու ավտոմեքենա։ 1979 թվականին ծնված անվտանգության աշխատակիցը մահացել է:
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը նշում է, որ ընդհանուր առմամբ եղել է թևավոր հրթիռների երկու արձակում։