Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երկար սպասված: Մեկնարկել է Վեդիի ջրամբարի առաջին ջրալցումը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը
«Ջրամբարում կամբարվի 29.3 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր
կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3.220 հեկտար հողատարածք», - գրել է Միրոյանը
Նա նաև հայտնել է, որ արդեն շահագործման է պատրաստ նաև 580 հեկտարի ներտնտեսային ոռոգման ցանցը։ Իսկ Ջրամբարի կառուցուման արժեքը կազմել է 60 միլիոն եվրո: