Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը

Ապրիլի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում, ժողովրդին հայտնի գնացքի գծերի մոտ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։


Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։