Փետրվարի 23-ին՝ ժամը 10։00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի հարակից տարածքներում կիրականացվեն չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ
Սյունիքի մարզպետարանը հայտնում է, որ վաղը՝ փետրվարի 23-ին՝ ժամը 10։00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի հարակից տարածքներում կիրականացվեն չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ, եւ հնարավոր է՝ լսվեն պայթյունների ձայներ։