Վարդանիկի ու Աջապահյանի այն հայացքը, որ հառել էին դեպի ռուսաստանցի հյուպատոս, ոչ այլ ինչ էր, եթե ոչ քաղաքական մտքի բոբիկություն

Վերլուծաբան Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Վարդանիկի ու Աջապահյանի այն հայացքը, որ հառել էին դեպի ռուսաստանցի հյուպատոս, ոչ այլ ինչ էր, եթե ոչ քաղաքական մտքի բոբիկություն, հայկական քաղաքական ինքնության մերկություն, խեղճության արտացոլանք։


Այդպիսի մերկությամբ ու խեղճությամբ էին նաև առաջնորդվում հայ բոլշևիկները, որոնք իրենց վրա դրված հանձնարարկանները կատարելուց հետո, իրենք էլ ենթարկվեցին ռեպրեսիաների։


Պատերազմներում կարող ես հաղթել ու պարտվել, հաղթահարել ցանկացած դժվարություն և աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ անցել են ու անցնում են այդ ճանապարհով, բայց ցանկացած ժողովրդի համար ամենավատագույնը այն է, երբ քաղաքական, հոգևոր ու մշակութային էլիտաներն են լինում խեղճ, քաղաքականապես դատարկ ու անբարո, այդ դեպքում ճգնաժամերը կլինեն երկարատև ու ողբերգական։