Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի է ունեցել հզոր պայթյուն

Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը` վկայակոչելով Իրանի Հորմոզգան նահանգի ԱԻ բաժնի ղեկավարին։


Վիրավորների և զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ դեռ չկան, սակայն պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ այն լսել են Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բենդեր Աբբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա:


Միջադեպի պատճառը պաշտոնապես չի նշվում, սակայն ենթադրաբար պայթել է վառելիքով լի ցիստեռնը: Այժմ հրշեջները փորձում են մեկուսացնել կրակը։


Tasnim-ի տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել վարչական շենքում` նավամատույցի շրջանում։


Իրանի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունի հետևանքով 47 մարդ է տուժել։