Իրանի նախագահը այցելել է Ադրբեջան. Ինչ հարցեր են քննարկվելու

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այցելել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։


Բաքու մեկնելուց առաջ Փեզեշքիանը նշել է, որ իր այցը Ադրբեջան նոր էջ է բացում երկու երկրների հարաբերություններում։


«Մենք քննարկելու ենք առևտրային, գիտական, տնտեսական հարցեր և Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տարանցիկ ճանապարհները»,- հավելել է նա։