Էրդողանի աշխատակազմը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված լուրերը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերը  սպառազինությամբ բեռնված ինքնաթիռներ Պակիստան ուղարկելու մասին։


«Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե Թուրքիան Պակիստան է ուղարկել զենքով բեռնված վեց ինքնաթիռ, իրականությանը չեն համապատասխանում: Թուրքիայից թռիչք կատարած մեկ տրանսպորտային ինքնաթիռ Պակիստանում վայրէջք է կատարել միայն վառելիքի լիցքավորման համար, որից հետո շարունակել է իր երթուղին»,- հայտարարել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի հաղորդակցության հարցերով վարչությունից:


Նրանք նման հրապարակումները անվանել են շահարկումներ և կոչ են արել կենտրոնանալ բացառապես լիազորված անձանց ու պաշտոնական հաստատությունների հայտարարությունների վրա։