Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թբիլիսիի մետրոյի «Վոկզալնայա պլոշչադ» կայարանի մոտ գտնվող շուկայում ուժգին հրդեհ է բռնկվել, հաղորդում է «Sputnik Գրուզիա»-ն։
Ականատեսների խոսքով՝ հրդեհը բռնկվել
է առավոտյան ժամը 6-ի սահմաններում կոշիկի խանութում, երկրորդ հարկում։
Վրաստանի հրշեջ-փրկարարական
ծառայության գլխավոր վարչության պետ Լևան Մուսելիանին հայտնել է, որ հրդեհը մարվել
է։ Հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 30 հրշեջ-փրկարարական մեքենա, ինչպես նաև
անձնակազմ։
Հրդեհը տարածվել է մոտ 15 հազար
քառակուսի մետր տարածքում։
Տուժածների մասին չի
հաղորդվում։
Сильный пожар в Тбилиси pic.twitter.com/kP7AYZ9d5q
— seymur bakshev (@seymur_bakshev) April 30, 2025