ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շարունակենք բացել
Հայաստանում ներքաղաքական կյանքի վրա ազդելու հիբրիդային գործիքակազմն ու մետոդիչկայի
ցուցումները։
Այս պաստառները փակցվել
են ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի բնակության վայրի հարակից թաղամսում։
Փակցնողները չեն թաքցրել,
թե որ հոսանքին են հարում՝ «Սրբազան շարժում», որի կարգախոսն է «Չենք վստահում»-ը, որը իբրև թե հակադրվում է խորհրդարանում նախաձեռնված Իմպիչմենթ նախաձեռնությանը՝
վարչապետին անվստահության հայտնելուն։ Խորհրդարանի բոլոր պատգամավորներին 3 օր առաջ
այդ բովանդակությամբ անհատական նամակներ տարել էին Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը,
որոնցից առաջինը հայտարարել էր, թե «Երկու մարդ են դեմ իմպիչմենթի
գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը» (https://www.youtube.com/watch?v=y5sesxYIbvQ)։ Այս երկուսը հարում են Սերժ Սարգսյանի
հոսանքին ու Նարեկ Մալյանը վերջին ամիսներին բուռն հեռակա փոխհրաձգության մեջ էր մտել
Ռոբերտ Քոչարյանի հենարան Մայր Հայաստան ղեկավար «Դոլար Անդոյի» /Անդրանիկ Թևանյան/ հետ, մյուս կողմից էլ Նարեկ
Մալյանի հայրը հոգևորական, ով կապ ունի ավելի շատ Ռոբերտ Քոչարյանին հարող «Սրբազան շարժման» Բագրատ Գալստանյանի ու նրան շարժումն օրհնած Գարեգին Բ-ի ու եպիսկոպոսաց դասի հետ․․․ Որպեսզի Քոչարյանի հոսանքը՝ Մայր Հայաստանն ու Սրբազան
շարժումն ապացուցեն, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները ստում են, թե Քոչարյանը շահագրգռված
չէ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցում, Սրբազան շարժումն էլ «հանրային իմփիչմենթ»-ի նախաձեռնություն է իրականացնում՝ ՔՊ-ական
պատգամավորների բնակության վայրերում մարդկանց աչքը «սովորեցնելով» կառավարությանը չվստահելու հետ։ Սա ավելի շատ
մինչև առաջիկա ընտրությունները ՔՊ-ի նկատմամբ վստահությունը նվազեցնելու նպատակներ
է հետապնդում, իրականում․․․․
Բայց այնպես չէ, թե
խորհրդարանական իմփիչմենթի գաղափարով նույն 2026թ․ ընտրությունները թիրախավորած Սերժ
Սարգսյանի հոսանքը դեմ է Ռոբերտ Քոչարյանի հոսանքի «հանրային իմփիչմենթի»-ին։ Որքան էլ նրանց ստորին օղակները միմյանց
մեղադրեն մահացու մեղքերի մեջ, միևնույնն է, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը եղել,
մնում ու մնալու են սիամական երկվորյակներ․․․
Վահագ Ալեքսանյանի բնակության վայրում «Սրբազան շարժման» կարգախոսով պլակատների տեղադրումը զուգորդվել է «Սրբազան շարժման» երիտասարդների կողմից Վահագն Ալեքսանյանի տարեց մոր հանդեպ սադրանքին։ Մինչ «սուրբ» բառերն իրենց շարժման նպատակներին վերագրած երիտասարդները անբարո ոտնձգություն կիրականցնեին հայ հանրության համար սրբութուն համարվող մայր հասկացության դեմ, Վահագն Ալեքսանյանի բնակության վայրի մոտ փակցվում են պլակատներ, որի մասին ոչ միայն «Սրբազան պայքարի» ֆեյսբուքյան էջն է գովազդում, այլ նաև Սերժ Սարգսյանի հարող սատելիտ պորոպոգանդիստական կայքերը․․․
Այս ամբողջը ցույց
է տալիս, թե որքան կազմակերպված են եղել Վահագն Ալեքսանյանի տարեց մոր դեմ կատարված
սադրանքի ու նրանց բնակության հասցեում պալակտների փակցման գործողությունները։ Ինչպես
նկատում եք՝ դրանք մինչև թեկուզև ոչ գունավոր ֆորմատով տպագրելը համակարգչակային մշակման
են անցել, տարբեր տեսակներ մտածվել, պարզել են պատգամավորի բնակվելու վայրը, որը, իհարկե,
առանձնապես բարդ բան չէ, քանի որ հարևանությամբ կարող են ապրել և սերժական և քոչարյանական
ակտիվիստներ, ու իրականացրել են ակցիան։
Բացի պլակատներից տարածքում
թողել են սատկած մուկ, խաղալիք և այլն։
Հիմա ետ գնանք 2019թ․՝ սահմանադրական դատարանի շուրջ կրքերը, երբ ՍԴ-ն պետք է Քոչարյանի համար բախտորոշ տեղեկանքը տար «2008թ․ մարտի 1-ին իր կայացրած որոշումներից բխող գործողություններ հետևանքները չգիտակցելու մասին», որպեսզի մարտի 1-ի գործով նա ազատվեր պատասխանատվությունից, և այդ ամենի մասին չափազանց մեծ էր թե իմ ակտիվությունը որպես տասնամյակներով դատաիրավական արմատական փոփոխությունների ջատագով, թե քրոջս՝ մարտի 1-ի գործով տուժողբերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ակտիվությունը․․․
Այդ շրջանում նախ իմ
բնակության վայր՝ մուտք են բերվում գունավոր տպագրության ու կրկին տարբեր գրառումներով
պլակատներ, փակցնողը արագ փախուստի է դիմում և չենք կարողանում բռնել ու բացատրական-դաստիարակչական
գործողություններ իրականացնել։ Դռան մոտ հայտնաբերվում են անհայտ կենդանու ոսկորներ։
Հավանաբար այդ տարիներին դոնորը ավելի առատաձեռն էր ֆինանսսավորել ծրագիրը, որ պլակատները
ոչ թե սև-սպիտակ էին, այլ գունավոր, իսկ սատկած մկան փոխարեն թողել էին ավելի մեծ կենդանու
ոսկորներ։
Բայց այն ժամանակ խաղադրույթն
այնքան բարձր էր, ՍԴ մեծամասնության պահպանումն այնքան կենսական, որ չստանալով ցանկալի
արդյունքը, կայացվում է որոշում հարձակում գործել իմ վրա։ 2019թ․ սեպտեմբերի 6-ի ուծ
երեկոյան տուն վերադառնալու ժամանակ ու շքամուտքում լույսի «տարօրինակ» խափանման պայմաններում ես շքամուտք եմ մտնում
10 րոպե տարբերությամբ այն բանից հետո, երբ Սեդան կողքի շքամուտքում ապրող իր դստեր
մեքենայից նստում է որդու ավտոմեքենան ու հեռանում։ Մինչև այժմ միարժեք չէ՞՝ հարձակումը
պետք է տեղի ունենար Սեդայի դե՞մ, որից հետ են կանգնում տեսնելով նրան սպասող, սպորտային
կազմվածքով ու ամրակուռ տղային, միգուցե անցորդների, թե՞ սպասում էին կոնկրետ ինձ․․․
Չպատկերացնելով իմ հարմարձակությունը՝ թիկունքից շքամուտք մտած երկու հանցագորխներից
մեկը անակնկալի եկած հետույքով բախվում է բազրիքի շատ սուր ցցին․ թե որքա՞ն է այն մխրճվում
իր հետանցքում կամ հետուքում, անհայտ է,․բայց հաջորդող օրերին, առանց չափազանցության
մեկ շաբաթ շարունակ, մարդամեկը հոտույքի ցավից լուրջ կաղալով էր մասնակցում Քոչարյանի
դատավարությունների դատարանամերձ ակցիաներին /որի մասին անգամ քննիչին էինք տեղյակ
պահել/․․․ Գործը մինչև հիմա քննվում է․․․․ Մի պահ որոշեցին քննությունը դադարեցնել,
բայց մինչև ՀՀ քրեական վերաքննիչ դատարան մեր բողոքներից հետո հարկադրված բացեցին,
բայց, մինչև օրս նստածներ չկան․․․
Բայց սրանով ամեն ինչ
չավարտվեց․ բնակության նոր հասցե տեղափոխվա Սեդա Սաֆարյանի դստեր, ավելի ստույգ՝ փեսայի
ընտանիքի առանձնատան բակում «բարձրաձայն հայհոյանքների» վրա /անգամ տարիների հեռավորությունից
պարզ է դառնում, որ դա էլ սադրված էր հատուկ/ դուրս եկած ու չհայհոյելու անմեղ պահանջ
ներկայացրած տղամարդու վրա գրոհում է ոհմակը, աղմուկի վրա տանից դուրս են գալիս նաև
կանայք, այդ թվում՝ Սեդայի դուստրը, ու բոլորը ենթարկվում են բռնության։ Մեր միջոցներով
կրկին հայտնաբերում ենք կատարողներին, որոնցից մեկը հասցնում է չձերբակալվելու համար
․․․ տեղափոխվել Արցախ․․․ Քննության ողջ ընթացքում մեր հարցերին ի պատասխան ստանում
էինք պատասխան «մեր իրավասությունները չեն տարածում անկախ Արցախի
վրա, մենք պահանջում ենք Հայաստանի իրավապահներին հանձնել նրան, բայց Արցախի իշխանությունները
չեն անում․․․․»: Չնայած այս ստորությանը, ոչ մեր ընտանիքը, ոչ ես, ոչ Սեդան իր ընտանիքով չչարացանք,
ու նույն Սեդայի ընտանիքի երկու տղամարդիկ՝ ամուսինը և որդին պատերազմի ժամանակ մեկնեցին
Արցախը պաշտպանելու, ըստ որում Սեդայի ամուսինը՝ Սեյրանը, 1990-94թթ առաջին ու
2016-ի քառօրյա պատերազմից հետո երրորդ անգամ՝ առաջին պատերազմում ծանր վիրավորումից
հետո երկրոդ վիրովորումն էլ ստանալով վերջին պատերազմում։ Ու մինչ Ռոբերտ Քոչարյանը
կհայտարարեր, որ ինքը իր հայրենիք է գնացել /ենթադրաբար որդու հետ/ հարձակումից հետո
երրրորդ օրը, Սեդայի որդին՝ Արցախում "պահվողի" կողմից բռնության ենթարկված
դստեր եղբայրը՝ Կորյունը պատերազմ մեկնեց հենց սեպտեմբերի 27-ին՝ առաջին օրը․․․ Ընդհանուր
առմամբ մեր մեծ ընտանիքից 10 տղամարդ, նրանց թվում և Սեդայի ընտանիքի երկու տղամարդիկ,
այո, գնացին պաշտպանելու ոչ միայն Արցախը, այլ նաև Սեդայի ու Սեյրանի դստերը բռնության
ենթարկած խմբի ակտիվ դերակատարին այնտեղ պահող ու Հայաստանի իրավապահներին չհանձնող,
Արցախի իշխանության մեջ գտնվող լածիրակակույտի լամուկներին նույնպես․․․
Ակնհայտ է, չէ՞, որ
ակցիաների կազմակերպիչը նույն կանտորան է, մոտոդիչկան էլ նույնն է։
Ինչո՞ւ վերհիշեցի այս
ամենը։ Որովհետև եթե 2019-ին նույն մետոդիչկայով կատարված ու անպատիժ մնացած այս հանցագործությունները
բացահայտվեին, կատարողները հայտնվեին ճաղավանդակից այն կողմ, այսօր Վահագն Ալեքսանյանի
սուրբ սրբոցի դեմ այն չէր կրկնվի նույն մետոդիչկայով․․․ Ու արդեն նկատելի է, որ ի տարբերություն
2019-ի՝ երբ կատարողները փախչում էին, այժմ նաև լուսաբանում են, պատասանատվություն
են ստանձնում կատարածի համար, փորձում հասարակության ինչ-որ շերտի մոտ կարեկցանք ու
համախոհություն ձևավորել․․․
Ահա, թե ուր ենք հասել
հանցագործությունները քաղաքական ակտիվիզմի տակ դիտարկելով ու տեղավորելով․․․