Իրանը օրինական թիրախ կհամարի այն երկրները, որոնց տարածքից հարձակում կկատարվի. Իրանի ԱԳՆ

Թեհրանը օրինական թիրախ կհամարի այն երկրները, որոնց տարածքը երրորդ կողմերը կօգտագործեն Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։


«Եթե որևէ երկրի տարածքը (օգտագործվի) Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար... այդ կետը, համաձայն միջազգային իրավունքի, կհամարվի օրինական թիրախ»,- ասել է Բաղաին՝ մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարարության հայտարարությունը առ այն, որ Վաշինգտոնի և Իսրայելի կողմից հարձակման դեպքում պատրաստ են հարվածել ամերիկյան բազաներին։