Ժոզեպ Բորելլ․ «Մենք պետք է համոզենք Ռուսաստանին, որպեսզի վերադառնա սևծովյան հացահատիկի համաձայնագրին»
Եվրամիության արտաքին հարաբերությունների (ԵՄ) և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելլը X-ի (նախկին Twıtter) սոցիալական հարթակում անդրադարձել է հացահատիկային համաձայնագրին։

Նա մասնավորապես  պնդել է․ «Ռուսաստանը պետք է դադարեցնի սննդամթերքը որպես զենք օգտագործել։ Մենք պետք է համոզենք Ռուսաստանին, որպեսզի  վերադառնա սևծովյան հացահատիկի համաձայնագրին»։

Միևնույն ժամանակ Բորելլը բրիտանական «The Guardian» պարբերականին տված հոդվածում, նշել է, որ Ռուսաստանի անցյալ ամիս հացահատիկային համաձայնագրից դուրս գալը առաջացրել է հացահատիկի և էգիպտացորենի մեծածախ գների կտրուկ աճ։
«Մինչ աշխարը գործ ունի ընդհատված մատակարարման և բարձր գների  հետ , Ռուսաստանը հիմա ձևացնում է, թե  ինքն իր ստեղծած խնդիրն է լուծում՝ դիմելով խոցելի երկրներին՝ հատկապես Աֆրիկյան երկրներին,  կրկնակի հացահատիկի առաքման առաջարկներով։ Սննդամթերքը դիտմամբ, որպես զենք օգտագործելը ցինիկ քաղաքականություն է» ։

Նա նաև նշել է, որ կշարունակեն աջակցել ՄԱԿ-ի և Թուրքիայի անխոնջ ջանքերին՝ պահպանելու սևծովյան հացահատիկի համաձայնագիրը։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր երկրներին համաշխարհային պարենային  անվտանգությանն աջակցելու համար մեծացնել սեփական օգնությունը» ,- նշել է Բորելը և հավելել․  «Մենք մեր  բոլոր  գործընկերներներին կոչ ենք անում  Ռուսաստանին  վերադարձնել բանակցություններին և դադարեցնել Ուկրաինայի գյուղատնտեսական ենթակառուցվածքները թիրախավորել, ինչպես դա արել է Աֆրիկյան միությունը։Եթե մենք միաձայն և հստակ լինենք, կարող ենք Ռուսաստանին հետ բերել գործարքի»։

Հիշեցնենք որ, Հացահատիկային համաձայնագիրը ստորագրվել էր 2022-ի հուլիսի 22-ին Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի,Ուկրաինայի և  Թուրքիայի միջև՝ պարենի համաշխարհային գների վրա ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը նվազեցնոլւ համար։ 2023-ի հուլիսի 17-ին  Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հացահատիկային համաձայնագրի ժամկետը ավարտվել է և փաստացի դադարեցվել ։
Աղբյուր`    yenisafak.com

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button